Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի գոլը 10 հոգով մնացած «Նեմանին» արտագնա խաղում կարևոր հաղթանակ պարգևեց

Բելառուսի բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնության 11-րդ տուրում Գրոդնոյի «Նեմանն»,   որի կազմում փայլուն ելույթներով առանձնանում է ՀՀ ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան, 27-ամյա Գեղամ Ղադիմյանը, արտագնա խաղում  մրցեց  մրցաշարային աղյուսակի մերձակա հարևան «Գորոդեայի» հետ: Ծավալվեց ծայր աստիճան լարված  մրցպայքար:1-ին խաղկեսից հետո դարպասները մնացին անառիկ: 50-րդ րոպեին  «Նեմանը»  մնաց 10 հոգով, ու խաղադաշտում «Գորոդեան»  թվային գերակշռություն ստացավ:   Խաղադաշտից հեռացվեց «Նեմանի»  դարպասապահ Դմիտրի Դուդարը: Բայց «Գորոդեան»  դրանից չկարողացավ օգտվել  ու դեռ ավելին:    67-րդ րոպեին Նեմանը վաստակեց 11 մետրանոցի  իրացում: Այն հստակ ու  անվրեպ իրացրեց առաջնության լավագույն ռմբարկու Գեղամ Ղադիմյանը, ու  նրա այս գոլը շրջադարձային ու բեկումնային եղավ այս խաղում: Դա առաջնությունում «Նեմանի» նորեկ Ղադիմյանի մասնակցած  11 խաղերում խփած արդեն 7 –րդ գոլն էր, ու նա  շարունակում է գլխավորել  առաջնության լավագույն ռմբարկուների   ցուցակը: 76-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց  2-րդ  խաղակեսում  փոխարինման   մտած Մաքսիմ Յաբլոնսկին:
Սա  «Նեմանի»   տարած 2-րդ անընդմեջ հաղթանակն էր ,ու վաստակած 14 միավորով  բարձրացավ   8-ր հորիզոնական:

©2020 Armenian Soccer