Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի գոլային փոխանցումը վճռորոշ եղավ ու «Նեմանին» մեծապես օգնեց կարևոր հաղթանակ տանելու

Բալառուսի բարձրագույն խմբի առաջնությունը մոտցել է ավարտին: 5 տուրից հետո հայտնի կդառնան ստուգատեսի մրցանակակիրները:Մրցանակային տեղերի համար պայքարը խիստ սրվել է: Չեմպիոնի կոչմանն  ռեալ հավակնում են ԲԱՏԷ-ն, Սոլիգորսկի «Շախտյորն» ու  Բելառուսի «հայկական» ակումբերից`Գրոդնոյի «Նեմանն , որի կազմում մեծ հաջողությամբ  հանդես է գալիս  ՀՀ ազգային  հավաքականի  կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը: Մրցաշրջանի սկզբում Գրոդնոյի թիմի կազմը համալրած հայազգի ֆուտբոլիստը  շատ կարճ ժամանակում ոչ միայն ամրապնդվեց «Նեմանի» մեկնարկային կազմում, այլ նաև դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկն ու մեծապես օգնեց թիմի վերելքին և  մրցանակակիր դառնալու հավակնություններին:
Սեպտեմբերի 26-ին  մրցանակային տեղի մեկ այլ հավակնորդ  «հայկական» թիմի` «Տորպեդո –ԲելԱԶ»-ի հետ ժոդինոյում տեղի ունեցած  25 –րդ տուրի    խաղում  վճռորոշ  եղավ հենց  Ղադիմյանի գոլային փոխանցումից  հետո  45+2-րդ րոպեին  26 –ամայ սերբ հարձակվող Զորան  Մարուշիչի  խփած գոլն, որը 1:0 հաշվով   անչափ  կարևոր հաղթանակ պարգևեց  «Նեմանին: Սա Գորդնոյի թիմի վերջին 5 խաղերում 2 աընդմեջ պարտությունից հետո տոնած արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակն էր:  Բարձր արդյունավետությամբ գործող Ղադիմյանը  «Նեմանի» կազմում  մասնակցած  առաջնության 25 խաղում  խաղադաշտում եղել է 2106 րոպե, որ իընթացքում դարձել է 9 գոլի, և  ոչ պակաս կարևոր 5 գոլային փոխանցման հեղինակ: 25 խաղում  47 միավոր վաստակած Ղադիմյանի թիմը բարձրացավ  մրցաշարային  աղյուսակի 2-րդ հորիզոնական , ու այժմ միայն 2 միավորով է զիջում առաջատարին` երկրի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ին: 1 խաղ պակաս անցկացրած «Շախտյորն» ունի 46 միավոր:  «Տորպեդո ԲելԱԶ»-ն ավագը  մասնակցած 21 խաղում 5 գոլ հեղինակած  փորձառու կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանն է  41 միավորով զբաղեցնում է 5 -րդ հորիզոնականը:  Առաջնության մասնակից «հայկական» 3-րդ թիմը` Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին, որի կազմում ելույթ  է ունենաում ՀՀ  ազգային հավաքականի թեկնածուների շարքում դիտարկվող 22-ամյա  կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը    իր ակտիվում գրանցած  35միավորով  16  թիմերի պայքարում ընթանում է 8-րդ տեղում:

©2020 Armenian Soccer