Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 19 –րդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» շարունակելով իր անպարտելի հանդիպումների շարքը արտագնա խաղում 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ ստուգատեսի հետնապահ Բաբրույսկի «Բելշինայի» նկատմամբ:Հաղթական միակ գոլը 29-րդ րոպեին հեղինակեց հյուրի թիմի կազմում ելույթ ունեցող ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան,27-ամյա Գեղամ Ղադիմյանն, ով վերջին հանդիպումներում կորցրել էր նշանառությունն ու չեր կարողանում գրավել մրցակիցների դարպասը: 7 խաղ անընմդեջ նա գոլ չէր խփել ,ու վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել մայսի 29-ին «Գորոդեայի» հետ արտագնա խաղում (2:0):
Սա «Նեմանի» նորեկի ու ռմբարկուի ընթացիկ առաջնությունում խփած արդեն 8-րդ գոլն էր:Նրա այս գոլը ոչ միայն 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց «Նեմանին» ,այլ նաև թույլ տվեց վաստակած միավորների քանակով 34 հավասարվել իր նման 18 հանդիպումներից հետո 1-ին և 2 –րդ տեղերում ընթացող ԲԱՏԷ-ից ու Սոլիգորսկի «Շախտյորից»:
Ղադիմյանն այս խաղում 57–րդ րոպեին փոխարինվեց:
Հաջորդ `20–րդ տուրում «Նեմանն» օգոստոսի 1-ին իր հարկի տակ`Գրոդնոյում կհյուրընկալի 19 խաղից հետո 30 միավոր վաստակած Մինսկի «Դինամոյին»:
2020 Armenian Soccer