Armenian Soccer
Armenian Soccer

Դավիթ Մանոյան. «Ինձ համար դժվար է «Շիրակից» հեռանալը,շատ էի կապվել թիմին»

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ազգային հավաքականի 30-ամյա կիսպաշտպան Դավիթ Մանոյանը հեռացել է Գյումրիի «Շիրակից» ու կարիերան կշարունակի Երևանի «Արարատու»:Այս առիթով փորձառու ֆուտբոլւստը
«Իմ պայմանագիրը «Շիրակի» հետ ավարտվեց այսօր, և նոր պայմանագիր թիմի կողմից ինձ հետ չի նախատեսվում: Ցանկանում եմ պարզաբանել:  
Հաջորդ մրցաշրջանից «Շիրակը» նոր քաղակականություն է ունենալու և շեշտը դնելու իր ակադեմիաի սաների և տեղացի ֆուտբոլիստների վրա:
Հարգելով Շ«իրակ» ակումբի ղեկավարության որոշումը ես հեռանում եմ թիմից:
Ինձ համար դժվար է ընդունել այս փաստը, քանի որ շատ եմ կապնվել «Շիրակին» ու Գյումրուն: Շատ ուժեղ և համախմբված թիմ էր ստեղծվել, մի մեծ ընտանիք էր: Բոլորիս համար շատ ծանր է ստեղծված իրավիճակը, նամանավանդ ԵԼ-ի որակավորման փուլից առաջ: Դժվար մրցաշրջան ունեցանք, քրտնաջան ու թիմային աշխատանքի շնորհիվ մոտ էինք չեմպիոնական տիտղոսին, նվաճեցինք Եվրոպա Լիգայի ուղեգիր, որը քաղաքի և ակումբի համար շատ կարևոր նվաճում էր:
Ցանկանում եմ ի սրտէ շնորհակալություն հայտնել Գյումրի քաղաքին, բնակիչներին, «Շիրակ» ակումբի և ակադեմիաի ողջ անձնակազմին և երկրպագուներին այս անմոռանալի 6 ամիսների համար, ես զգում էի, որ տանն եմ:
Մինչև մյուս հանդիպում և հաջողություն թիմին Եվրոպա Լիգայում»:

2020 Armenian Soccer