Armenian Soccer
Armenian Soccer

ՂԱԴԻՄՅԱՆԸ «ՆԵՄԱՆԻ« ԿԱԶՄՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԳՈԼ ՊԼՅՈՒՍ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

Օրերս  ավարտված Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում 5-րդ  տեղը  գրաված Գրոդնոյի «Նեմանի»  կազմում իրեն լավագույն կողմերով դրսևորեց   ու մասնակցած  29 խաղում 12 գոլ հեղինակած ՀՀ ազգային հավաքականի    28-ամյա կիսապաշտպան  Գեղամ Ղադիմյանը: Նա «Նեմանի»  կազմում     մրցաշրջնում լավագույնն է ճանաչվել   գոլ պլուս գոլային  փոխանցում  ցուցանիշով:Ավարտված առաջնությունում  Ղադիմյանը  խփած  12գոլից բացի  6 գոլային փոխանցում է կատարել: 2-րդ տեղն է գրավել  Ղադիմյանի թիմակից, 27-ամյա սերբ կիսապաշտպան  Զորան   Մարուշևիչն, ով  10 գոլ է հեղինակել, ու գոլային 2 փոխանցում է կատարել: 3–րդ հորիզոնականը զբաղեցնում է   7 գոլ  խփած  և 2 գոլային   փոխանցում կատարող 25-ամյա  կիսպաշտպան Պավել Զաբելինը:  

©2020 Armenian Soccer