Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի դարպասպահ Վսևոլոդ Երմակովը ՀՀ առաջնություններում 30–րդ «չոր» հանդիպումը անցկացրեց

Երևանի «Արարատի»  24-ամյա ռուսաստանցի  դարպասապահ Վսևոլոդ Երմակովն  ՀՀ   բարձրագույն  խմբի ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Դա ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի և փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի հետ լավագույն արդյունքն է առաջնությունում:  Ինչպես հայտնում են «Արարատի» մամուլի ծառայությունից, Երմակովը   ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում  30-րդ «չոր» խաղն անցկացրեց:
Այդ ցուցանիշով նա լեգեոնական դարպասապահների մեջ Ապուլա Բետեի հետ բաժանում է 4-5-րդ հորիզոնականները: Իսկ առավել հաճախ՝ 45 անգամ ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ է պահել «Ուրարտուի» ռուսաստանցի դարպասապահ Անատոլի Այվազովը:

©2020 Armenian Soccer