Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 7 –րդ տուրի շրջանակներում Գրոդնոյի «Նեմանն», որի կազմում արդյունավետ խաղ է ցուցադրում ՀՀ ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը, մայիսի 3-ին Բորիսովոյիում 1000հանդիսականների ներկայությամբ արտագմա խաղում մրցեց երկրի 15-ակի չեմպիոն, տեղի ԲԱՏԷ-ի հետ: Խաղասկիզբը խոտումնալից էր տանտերերի համար ու 17 –րդ րոպեին նրանք արդեն հաղթում էին 2:0 հաշվով: 31-րդ րոպեին Ղադիմյանին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը:Սա ՀՀ ազգային հավաքականի խաղացողի Բելառուսի առաջանությունում խփած արդեն 4 –րդ գոկն էր,սակայն խաղի հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա նրա թիմին բավարար չեղավ պարտությունից խուսափելու համար: ԲԱՏԷ-ն 7 –րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց ու հաղթանակ տոնեց 3:1հաշվով: Սա Բելառուսի բազմակի չեմպիոնի տոնած արդեն 3 -րդ անընդմեջ հաղթանակ էր, որն էլ թույլ տվեց նրան իր ակտիվում գրանցած 13 միավորով բարձրանալ 3-րդ հորիզոնական:
Մրցաշարային աղյուսակը 16 միավորով շարունակում է գլխավորել «Սլուցկն», իսկ 2 –րդ տեղում ընթացող Անդրեյ Խաչատուրյանի «Տորպեդո-ԲելԱԶն» առաջատարին զիջում է 2 միավորով:
«Հայկական» մյուս 2 թիմերը՝ Հայկ Մուսախանյանի Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ» 12 միավորով 16 թիմերի պայքարում ընթանում է՝ 4-րդ, իսկ Ղադիմյանի «Նեմանն» էլ իր ակտիվում արձանագրած 8միավորով՝ 14 -րդ տեղում:
Հաջորդ՝ 8 -րդ տուրում Մուսախանյանի թիմը մայիսի 8-ին կհյուրընկալվի առաջատարի՝«Սլուցկի», Խաչատուրյանի «Տորպեդո-ԲելԱԶը» մայիսի 9-ին՝ Սլավիայի» կողմից, իսկ Ղադիմյանի «Նեմանն» էլ այդ օրը կընդունի Բրեստի «Ռուխին»:
©2020 Armenian Soccer