Իսպանական մամուլի տեղեկացմամբ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ապաքինվել է կորոնավիրուսից:
Պարզվում է, որ նա ներկա է եղել մարտի 10-ին տեղի ունեցած Չեմպիոնների Լիգայի «Վալենսիա»-«Ատալանտա» հանդիպմանը: Մելենդեսն ՈՒԵՖԱ-ի համար պետք է տեխնիկական հաշվետվություն կազմեր: Նա հանդիպումից հետո գրկախառնվել է իսպանացի խաղացողներից մի քանիսի ու մարզչի հետ, դրանից մի քանի օր անց սկսել է իրեն վատ զգալ:
Իսպանական sport.es-ի կայքին Մենենդեսը պատմել է.
«Անտանելի չոր հազ սկսվեց, բայց ջերմություն չունեի, 22 օր դեղ եմ խմել, ամբողջ մարմինս էր ցավում: Շատ վատ ժամանակաշրջան էր: Իմ ծանոթ լավ բժիշկների շնորհիվ էլ բուժվել եմ առանց հիվանդանոց դիմելու: Տանն Ալբասետեում է անցել ապաքինումս, որտեղ զուգահեռ աշխատել եմ, ժամանակ առ ժամանակ էլ կիթառ նվագել: 50 օր մեկուսացման մեջ եմ եղել»:
©2020 Armenian Soccer