Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ պարզաբանումը «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի վերաբերյալ

Փետրվարի 29-ին կայացել է ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը: Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ:   Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն:

©2020 Armenian Soccer