Armenian Soccer
Armenian Soccer

«ՈւՐԱՐԱՏՈՒԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԿՈՒՄԲԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Փետրվարի 29-ին Երևանի «Ուրարտուի»  գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպեց ակումբի երկրպագուների հետ։ Ինչպես հայտնում են երևանյան  ակումբի լրատվական ծառայությունից, հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով։ Երկրպագուներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թիմի գլխավոր մարզչին։ Գրիգորյանն իր խոսքում մեծ կարևորություն տվեց երկրպագուներին ու նշեց, որ նրանց աջակցությունը լրացուցիչ ուժ է հաղորդում թիմին։

©2020 Armenian Soccer