Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն ժամանակավորապես կասեցրեց ՀՖՖ 6 անդամների անդամությունը

Հունվարի 25-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի  ծառայությունից, գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա էին 13-ը:
Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումն էր:
Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը:
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը    իրազեկեց,  , որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները:  
Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր:
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեցին բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը, որոնց կարող եք ծանոթանալ ստորև.
Օրակարգի երրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն էր՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:   

©2021 Armenian Soccer