Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ նախագահը հանդիպել է Վիլի վան դե Կերխոֆի հետ

Melikbekyan

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հյուրընկալել է 1974 թ. աշխարհի փոխչեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆուտբոլային հետագա համագործակցության վերաբերյալ:

«ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչները շուտով կայցելեն ֆուտբոլի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ենթակառուցվածքներին և պայմաններին:

 

©2021 Armenian Soccer