Armenian Soccer
Armenian Soccer

U19 հավաքականը պարտվեց խորվաթներին

U19 Team

 

Նոյեմբերի 13-ին՝ խորվաթական Կարլովաց քաղաքում, կայացավ UEFA Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ մրցափուլի Խորվաթիա — Հայաստան հանդիպումը։

Հայաստանի U19 հավաքականը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։

Խորվաթիա U19 — Հայաստան U19՝ 2։0 (2:0)

Կարլովաց, Բրանկո Չավլովիչ Չավլեկ մարզադաշտ

Մրցավար՝ Անտոնիո Կարվալյո Նոբլե (Պորտուգալիա)

Գոլերը՝ Սպելյակ, 19, Իվանովիչ, 27

 

Հայաստանի U19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․

12․ Ռաֆայել Մանասյան, 4․ Ստյոպա Մկրտչյան (ա), 6․ Գոռ Առաքելյան, 9․ Համլետ Մինասյան (16․ Տիգրան Յաղմուրյան, 74), 10․ Արթուր Սերոբյան (13․ Տիգրան Սարգսյան, 65), 11․ Սպարտակ Հայրապետյան (14․ Հարություն Ասատրյան, 86), 17․ Ռուբեն Աբրահամյան, 18․ Համլետ Սարգսյան, 19․ Նարեկ Մանուկյան (21․ Էդգար Փիլոյան, 46), 20․ Միսակ Հակոբյան (7․ Լևոն Վարդանյան, 46), 22․ Յուրի Մարտիրոսյան։

Պահեստայիններ․ 1․ Անդրանիկ Մարտիրոսյան, 3․ Հովհաննես Գևորգյան, 5․ Էրիկ Սիմոնյան։

Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան

 

Զուգահեռաբար ընթացող խաղում Շոտլանդիայի U19 հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հասակակիցներին։

Որակավորման խմբային փուլի վերջին մրցափուլում նոյեմբերի 16-ին Հայաստանի U19 հավաքականը կմրցի Ջիբրալթարի ընտրանու դեմ։

 

©2021 Armenian Soccer