Հուլիսի 9-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՀՀ 1 –ին խմբի առաջանության մասնակից ԲԿՄԱ-ի ֆուտբոլստների և մարզչկան շտաբի հետ: Նշվել է, որ կարճ ժամանակում կազմավորված բանակային մարզիկների այս թիմը իրեն լավագույն կողմերով է դրսևորե լ իր ելույթների 1-ին մրցաշրջանում: Թե՛ ՀՖՖ նախագահը , և թե՛ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել են,որ իրենց գերագույն նպատակը երկրի ազգային ֆուտբոլի զարգացումն է , որին էլ նպատակամղված է ակումբում տարվող աշխատանքերը: ՀՖՖ նախագահ հայտնել է նաև, որ 2021թ կազմավորվելու է ՀՀ երիտասարդական հավաքականի նոր կազմ, ուր ընդգրվելու են 2000-2001թթ ծնված ֆուտբոլիստներն ու այդ ընտրանու հիմնական կորիզը լինելու են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները: ԲԿՄԱ թիմի տնօրեն Գագիկ Աղբալյանն էլ հայտնեց, որ 2 -րդ մրցաշրջանում թիմի առջև դրված խնդիրների նշաձողը պետք է բոլոր առումներով բարձրացնելու ու ջանալ նույնպես հաջողել:
©2020 Armenian Soccer