Մարտի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 32-րդ հոդվածի 1-ին կետի և մրցավարական կոմիտեի խորհրդատվական կարծիքի հիման վրա կասեցրել է ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի կողմից «Շիրակ» ՖԱ-ի 19-ամյա իվուրացի հարձակող Սիլուե Ամեդե Յակուբայի՝ VBET ՀՀ պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի՝ «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ ստացած երկու զգուշացումների արդյունքում իվուրացի ֆուտբոլիստի որակազրկումը:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Հետևաբար, ֆուտբոլիստ Սիլուե Ամեդե Յակուբան կարող է մասնակցել մարտի 17-ի VBET ՀՀ պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Ալաշկերտ»- «Շիրակ» հանդիպմանը:
©2021 Armenian Soccer