Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀազգային հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանու հետ խաղին մարտի 22-ից կնախապատրաստվի …Շվեյցարիայում

ՀՀ ազգային հավաքականը  մարտին կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:
Ինչպես իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից, ՀՀազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: ՀՀ ընտրանին  Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին և կշարունակի ուսումնամարզական հավաքը Երևանում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

©2021 Armenian Soccer