Այսօր կայացած 2 հանդիպումը ավարտվեց ՀՊԼ 14-րդ տուրը:
Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում տեղի «Վանն» ընդունեց մրցաշարային աղյուսակում 2-րդն ընթացող «Փյունիկին»: Ի շնորհիվ առաջին խաղակեսում Ուգո Ֆիրմինոյի ու Խոսե Կառաբալյոյի խփած գոլերի՝ Եղիշե Մելիքյանի սաները 0:2 հաշվով հաղթանակ տոնեցին արտագնա խաղում:
Առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» էլ Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց «Նոային»: Այս խաղի ելքը լուծեց Մաիլսոնի՝ 69-րդ րոպեին խփած գոլը՝ 0:1:
Այսպիսով, 14 տուրից հետո «Արարատ-Արմենիան» 37 միավորով առաջատար է, 2-րդը «Փյունիկն» է 30 միավորով, եռյակն ամփոփում է «Արարատը» 27 միավորով:
Հավելենք, որ այս տուրում 1 հանդիպում չի կայացել: Այդ հանդիպման վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել:
©2021 Armenian Soccer