Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Վանն» ու եղանակը ծնկի բերեցին առաջատարին

Մարտի 20-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի վերջին 2 հանդիպումները:

Բացարձակ ոչ ֆուտբոլային եղանակային պայմաններում՝ Չարենցավանում կայացած խաղում «Վանը» հաղթանակ կորզեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ պայքարում: Մրցավարը ստիպված էր խաղը հանդիպման 85-րդ րոպեին ընդհատել առատ ձյունածածկույթի ու տեսանելիության բացակայության պատճառով: Շուրջ 40 րոպե անց հանդիպումը վերականգնվեց: Առանց խնդիրների չէր նաև «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը, որի մեկնարկը մի քանի անգամ հետաձգվեց:

 

«Վան» — «Արարատ-Արմենիա» 2։1 (0։1)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Վլադիմիր Ֆիլիպով, 70, Զավեն Բադոյան, 74 («Վան»), Ջոնաթան Դուրան, 17 («Արարատ-Արմենիա»)

 

«Ուրարտու» — «Փյունիկ» 0։1 (0։0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլը՝ Կառլոս Ջունիոր, 90+3

 

 

©2022 Armenian Soccer