Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Չեմպիոնի պարտությունը, «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի» հաղթանակները

Այսօր կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի միանգամից 3 հանդիպում:

Խաղային օրվա առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ անսպասելիորեն զիջեց Չարենցավանի «Վանին»: Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գոլեր գրանցել։ Հանդիպման հաշիվը բացվեց 51-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ֆիլիպովը։ 59-րդ րոպեին էլ Զավեն Բադոյանը կրկնապատկեց հաշիվը՝0:2։ Այդպիսով՝ չեմպիոնն այս պահին իր ակտիվում 0 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը՝ առաջ անցնելով միայն ԲԿՄԱ-ից, որը 1 խաղ ավել է անցկացրել:

2-րդ խաղում հանդիպեցին «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Այս խաղում նույնպես տանտերերը զիջեցին հյուրերին՝ 0:3: Աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն (22, 45) ու Ալվին Թերրան (71): Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 9 միավոր ունի, իսկ «Փյունիկի» ակտիվում միայն 3-ն է:

Օրվա վերջին խաղում «Արարատը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Դոնիմանի Սիլուեն (72) ու Իգոր Ստանոյեվիչը (88): «Արարատը» 3 տուրից հետո ունի 9 միավոր, իսկ «Ուրարտուն»՝ 6:

VBET APL

ՀՊԼ հաջորդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 19-ին ու 20-ին: Օգոստոսի 18-ին նախանշված «Ուրարտու»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է «Ալաշկերտի»՝ Եվրոպա լիգայում «Ռեյնջերսի» հետ խաղի պատճառով: