VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրն ավարտվեց «Ուրարտու»-«Նոա» խաղով:
Հանդիպման միակ գնդակը խփվեց 90-րդ րոպեին, երբ Վադիմ Պայրելին Սանա Գոմեշի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը՝ 0:1:
Այսպիսով, 8-րդ տուրից հետո «Ուրարտուն» 9 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ «Նոան» 10 միավոր ունի ու 5-րդ հորիզոնականում է: Հատկանշական է, որ թիմերը անցկացրել են 7-ական հանդիպում. «Ալաշկերտի» հետ խաղերը 2-ի դեպքում էլ հետաձգված են:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը կանցկացվի հոկտեմբերի 15-ին՝ միջազգային դադարից հետո:
©2021 Armenian Soccer