Armenian Soccer
Armenian Soccer

Հենրիկ Նալբանդյանը՝ Եվրոպայի U17 առաջնության որակավորման փուլի հանդիպման գլխավոր մրցավար

Հենրիկ Նալբանդյանը, որպես գլխավոր մրցավար, և Էրիկ Արևշատյանը, որպես մրցավարի օգնական, սպասարկել են Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի երկրորդ խմբի հանդիպումները։

Այս մասին տեղեկացնում է  ՀՖՖ պաշտոնական կայքը:

Խմբում ընդգրկված էին Շվեդիայի, Լատվիայի, Լիտվայի և Չեխիայի հավաքականները։ Սա Հենրիկ Նալբանդյանի առաջին նշանակումն էր՝ որպես ընտրական որևէ մրցաշարի գլխավոր մրցավար։

 

©2021 Armenian Soccer