Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» կարևոր հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ

Ուրարտու Փյունիկ ըչ

 

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին» և հաղթեց 2:1 հաշվով։

 

Նախ տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Մաքսիմ Մայրովիչը։ Այնուհետև հյուրերի կազմից պատասխան գնդակը խփեց Յուսուֆ Օտուբանջոն։

 

Տանտերերի 2-րդ գոլը «Փյունիկի» դարպասն ուղարկեց Նարեկ Գրիգորյանը, որն էլ ապահովեց իր թիմի հաղթանակը։

 

Այս խաղից հետո «Ուրարտուն» 16 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։

«Փյունիկը» 12 միավորով 4-րդն է։

 

©2022 Armenian Soccer