Armenian Soccer
Armenian Soccer

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության հանդիպումներ

Հայ մրցավարներ

 

Սեպտեմբերի 21-ին կմեկնարկի ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը։

 

Սեպտեմբերի 21-ին շվեյցարական Նիոն քաղաքում կկայանա առաջին խմբի Շվեյցարիա-Հունաստան հանդիպումը, սեպտեմբերի 27-ին Մերեն քաղաքում՝ Հունաստան-Չեխիա հանդիպումը։ Այս հանդիպումների գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը։ Սեպտեմբերի 24-ին կրկին Նիոնում կայանալիք Չեխիա-Շվեյցարիա հանդիպման 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։

 

Ռումինական Բուֆտեա քաղաքում սեպտեմբերի 21-ին կկայանա վեցերորդ խմբի Լատվիա-Ռումինիա հանդիպումը, հանդիպման չորորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը։ Նույն քաղաքում սեպտեմբերի 24-ին կկայանա Ավստրիա-Լատվիա, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Լիտվա-Լատվիա հանդիպումը։ 2 հանդիպումների գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը, մրցավարի օգնական՝ Խաչատուր Հովհաննիսյանը։

 

©2022 Armenian Soccer