VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում այսօր երեկոյան «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Սևանին»:
Առաջնության նորեկը առավելություն գրանցեց արդեն 24-րդ րոպեին, երբ Տիմուր Ռուդոսելսկու հարվածից հետո գնդակը հայտնվեց «Ուրարտուի» դարպասում:
Փորձառու տանտերերը միայն առաջին խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանի գնդակի շնորհիվ կարողացան հավասարեցնել հաշիվն ու ընդմիջման գնալ հավասարի դիրքերով:
Իսկ արդեն 2-րդ խաղակեսում իրավիճակ թելադրողի դերում հենց «Ուրարտուն» էր. Օլեգ Պոլյակովի դուբլի (63, 80) ու Ուգոչուկվո Իվուի (79) խփած գոլերի շնորհիվ գրանցվեց 4:1 հաշիվը: «Ուրարտուն», այդպիսով, տոնեց 2-րդ հաղթանակը, իսկ «Սևանն» առաջին պարտությունը կրեց վերջին 9 ամիսների ընթացքում:
©2021 Armenian Soccer