VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղային 2-րդ օրը մեկնարկեց ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ ԲԿՄԱ-ն ընդունել էր «Նոային»։
Թիմերը մեկական գնդակ փոխանակեցին. խաղի հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց Ալեքս Օլիվյերան «Նոայից»։ Իսկ արդեն 2-րդ խաղակեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, բանակայինների կազմում աչքի ընկավ Արսեն Գալստյանը։
Տուրի վերջին հանդիպումը րոպեներ անց կմեկնարկի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Փյունիկը» կընդունի «Արարատ-Արմենիային»:
©2022 Armenian Soccer