Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց սկզբունքային խաղում

VBET APL

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի վերջին ու միաժամանակ՝ կենտրոնական հանդիպումը կայացավ Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ 2-րդ հորիզոնականում ընթացող «Փյունիկն» ընդունեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։

Խաղն ավարտվեց Եղիշե Մելիքյանի սաների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հանդիպման միակ և հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Ուգո Ֆիրմինոն։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» կրճատեց տարբերությունն «Արարատ-Արմենիայի» հետ՝ միավորների տարբերությունը հասցնելով 3-ի։

 

 

©2022 Armenian Soccer