Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ն հաղթանակ կորզեց «Արարատի» հետ խաղում

VBET APL

VBET ՀՊԼ 25-րդ տուրի մեկնարկային օրվա 2-րդ խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց «Արարատին» ու տուրի թերևս գլխավոր սենսացիայի հեղինակը դարձավ՝ 3:2 հաշվով հաղթանակ տանելով։

Հանդիպման արդեն 1-ին րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Նարեկ Ալավերդյանը։ Առաջին խաղակեսի վերջում 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Ռազմիկ Հակոբյանը, ապա՝ Գրենիկ Պետրոսյանը կրկին առաջ մղեց ԲԿՄԱ-ին: 76-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանը կրկին կարողացավ հավասարեցնել հաշիվը, ինչը լարված վերջաբան էր խոստանում: Արդյունքում՝ տեղի տվեցին բանակայինների մարզիչ Ռաֆայել Նազարյանի նյարդերը, ինչի պատճառով էլ հանդիպման մրցավարը վերջինիս կարմիր քարտ ցույց տվեց: Իսկ դրանից ընդամենը 7 րոպե անց՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Արմեն Նահապետյանն իր գոլով հաղթանակ պարգևեց բանակայիններին՝ 3:2:

Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 13 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Արարատը» 38 միավորով 3-րդն է։

 

©2022 Armenian Soccer