Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել ԲԱՏԷ-ի հետ խաղում

Բելառուսի գավաթի խաղարկության կիսաեզարափակչի առաջին խաղում Գրոդնոյի «Նեմանը» 2-1 հաշվով հաղթել է ԲԱՏԷ-ին: Երկրորդ կեսում հաղթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը, որը փոխարինման է մտել անմիջապես ընդմիջումից հետո: Նա մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած շատ գեղեցիկ հարվածով:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին: