Նախօրեին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի վերջին 2 հանդիպումները:
«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ վստահ՝ 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ՝ կրկին մեծացնելով առավելությունը ու պահպանելով առաջատարի իր դիրքերը:
Իսկ առաջնության անվերապահ հետնապահ ԲԿՄԱ-ն վերջապես տոնեց իր առաջին հաղթանակն ու առաջին միավորները վաստակեց առաջնությունում:
«Արարատ-Արմենիա» — «Արարատ» 3։0 (0։0)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Մաիլսոն Լիմա, 61, Յուսուֆ Օտուբանջո, 66, 90+6
ԲԿՄԱ — «Նորավանք» 2։0 (1։0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Դանիել Աղբալյան, 14 (ԲԿՄԱ), Սիմոն Օբոնդե, 67, ինքնագոլ («Նորավանք»)
©2021 Armenian Soccer