Armenian Soccer
Armenian Soccer

Գույժ. «Շիրակի» ֆուտբոլիստը մահացել է

Lernik Ghazaryan

 

Ծանր վթարից հետո մահացել է Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը:

Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը. «Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:

Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վթարվել էր սեպտեմբերի 5-ին՝ Գյումրիում: Վթարի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ ստացած Ղազարյանը տևական ժամանակ կոմայի մեջ էր:

Ֆուտբոլիստը նախորդ աշնանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին:


©2021 Armenian Soccer