VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խաղային եզրափակիչ օրը Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»:
Միլանովիչի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին ու 13 միավորով մրցաշարային աղյուսակում ընդհուպ մոտեցան 6-րդ հորիզոնականում հանգրվանած «Ուրարտուին»՝ զիջելով միայն 2 միավոր: Նշենք, որ «Ալաշկերտը» թիմերի մեծ մասից 2 հանդիպում պակաս է անցկացրել՝ առջևում են «Ուրարտուի» ու «Նոայի» հետ խաղերը:
Հայաստանի առաջնության հաջորդ տուրը կկայանա միջազգային դադարից հետո՝ նոյեմբերի 17-19-ը:
«Ալաշկերտ» — «Ուրարտու» 2։1 (2:0)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Մարկո Միլինկովիչ, 29, Դեու Դոսա Օլուտանջի, 45 («Ալաշկերտ»), Օլեգ Պոլյակով, 54 («Ուրարտու»)
©2021 Armenian Soccer