Armenian Soccer
Armenian Soccer

Հավաքականը սկսել է նախապատրաստությունը. շատերը կմիանան օրվա ընթացքում ու վաղը

National Team training

Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան — «Արարատ»

 

Կիսապաշտպաններ

Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»

 

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

 

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։

 

©2021 Armenian Soccer