Միջազգային դադարից հետո սեպտեմբերի 11-ին վերսկսվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգան:
Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում հանդիպեցին «Նորավանքն» ու «Նոան»: Առաջնության նորեկին շատ քիչ բան չբավարարեց՝ առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնելու ու մրցաշարային դիրքը բարելավելու համար:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 14-րդ րոպեին բացեց նորավանքցի Դավիթ Մինասյանը։ «Նոան», սակայն, կարողացավ խաղը փրկել ու միավոր կորցել հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին՝ Մաքսիմ Մայրովիչի ջանքերով:
Այս հանդիպումից հետո «Նոան» դեռ 8-րդն է, «Նորավանքը»՝ 7-րդը: 2-ի ակտիվում էլ 4-ական միավոր է:
«Նորավանք» — «Նոա» 1։1 (1։0)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Դավիթ Մինասյան, 14 («Նորավանք»), Մաքսիմ Մայրովիչ, 90+3 («Նոա»)
Խաղային օրվա մյուս խաղում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Արարատն» ընդունեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»: Առաջնության տապալված մեկնարկից հետո ալաշկերտցիները ակտիվ սկսեցին հանդիպումն, ինչը նշանավորվեց Ալեկսանդր Գլիշիչի՝ 29-րդ րոպեին խփած գոլով: Սակայն Վարդան Բիչախչյանի սաներն ընդամենը 2 րոպե անց Սերժ Դեբլեի ջանքերով հավասարեցին հաշիվը, առաջին խաղակեսի վերջում՝ առաջ անցան, իսկ 2-րդ խաղակեսում Հակուբա Սիլուեն առավելությունը հասցրեց 2 գնդակի: Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին՝ Էմբալոյի հարվածից հետո:
Այս հաղթանակից հետո «Արարատը» 15 միավորով «Արարատ-Արմենիայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, սակայն «Արարատ-Արմենիան» 1 խաղ պակաս է անցկացրել, իսկ «Ալաշկերտը» անցկացրած 4 խաղից հետո ունի ընդամենը 1 միավոր:
«Արարատ» — «Ալաշկերտ» 3։2 (2։1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Սերժ Դեբլե, 31, 44, Յակուբա Սիլուե, 76 («Արարատ»), Ալեկսանդր Գլիշիչ, 29, Ժոզե Էմբալո, 90+6 («Ալաշկերտ»)
©2021 Armenian Soccer