Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները դիտել են «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը

BKMA

 

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հրավերով՝ ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստները դիտել են «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, որը հենց դերակատարներ` Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի և Վարշամ Գևորգյանի հուշերի հիման վրա է ստեղծվել։

Ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ Բերդ քաղաքում եւ Երևանում։  Սա պատմություն է հաղթանակի, ծանր պայմանների ու մարդկային վախերի մասին։

Ֆուտբոլիստները ներկայացման վերաբերյալ իրենց տպավորություններով են կիսվել ակումբի մամուլի ծառայության հետ:

 

Գոռ Առաքելյան

Կյանքը մեզ անընդհատ դժվարություններ է տալիս եւ ստեղծում է հիշողությամբ, որպեսզի երբեք չմոռանանք դրանց հաղթահարումները։ Մեր երկրում պատերազմ եղավ, որը երբեք չենք մոռանա։ Ես այսօր հասկացա, որ ամեն ցավ հաղթահարման միջոց ունի։ Պարզապես պետք է փնտրենք ու գտնենք այդ միջոցը:

 

Ռաֆայել Մանասյան

Շատ տպավորիչ էր։ Ներկայացումը սովորեցնում է դժվարությունները հաղթահարել եւ օգտակար գործ անել հայրենիքի զարգացման համար։

 

Հարություն Ասատրյան

Իմ կյանքն այսօր բաժանվեց երկու մասի։ Ներկայացումը դիտելուց առաջ ու հետո։ Հիմա ավելի շատ կգնահատեմ խաղաղությունը, ազատությունն ու ընդհանրապես ամեն մի մանրուք։ Դերասանների ապրած մանկությունը մի պահ համեմատեցի իմ ու այսօրվա երեխաների մանկության հետ։ Մենք դրսում անհոգ խաղացել ենք։ Այսօրվա երեխաները երևի չգիտեն էլ ինչ է խաղը, բայց ունեն սենսորային հեռախոսներ եւ խաղում են ուղղակի տանը նստած։ Իսկ ներկայացման հերոսների թվարկած խաղերի անուններն անգամ կապված էին պատերազմի հետ։ Ու խաղում էին այն ժամանակ, երբ վտանգվում էր նրանց կյանքը։ Շնորհակալ եմ Համազգային թատրոնին։ Երբ շփվեցինք արտիստների հետ, տեսա, որ նրանք կյանքում էլ հայրենասեր մարդիկ են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ակումբին, որ մեզ համար նման հնարավորություններ է ստեղծում։

 

Էրիկ Հովակիմյան

Ներկայացումն ինձ սովորեցրեց գնահատել ներկա պահին իմ ունեցածը։ Ինձ նաև տպավորեց Արման Նավասարդյանի հետ զրույցը։ Նրա խորհուդներն անպայման կկիրառենք մեր կյանքում։

 

Արմեն Սարգսյան

Հասկացա, որ պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել հայրենիքին