Armenian Soccer
Armenian Soccer

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «ԱՆՈՐՏՈՍԻՍԻ» ԿԱԶՄՈՒՄ ԽՓԱԾ 1-ԻՆ ԳՈԼՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ ՆՐԱ ԹԻՄԻՆ

Կիպրոսի բարձրագույն խմբի`1 –ին դիվիզոնի 26 –րդ տուրի  շրջանակում   երկրի 13-ակի չեմպիոն Ֆամգուստայի «Անորտոսիսն», , որի կազմում 2020թ հուլիսի 1-ից հանդես է գալիս  ներկայումս 500 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ՀՀ ազգային հավաքականի 30 –ամյա  պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, փետրվարի 20-ին սեփական հարկի տակ հյուրընկալել  էր  14 թիմերի պայքարում  մրցաշարային աղյուսակի  8-րդ տեղում ընթացող Նիկոսիայի «Դոքսային»: Հանդիպման  ելքը վճռեց  խաղասկզբում`  5-րդ րոպեին  տուգանայինի խաղարկումից  հետո  գլխի դիպուկ հարվածով մրցակցի դարպասը գրաված Համբարձումյանի խփած միակ  գոլն,որն  ի վերջո  նրա  թիմին 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց: Սա  «Անորտոսիսի»  կազմում 13 –րդ հանդիպումն անցկացնող Հովհաննեսի , այս թիմի  կազմում խփած 1-ին գոլն էր: ՏՈնած  հաղթանակից հետո Համբարձումյանի  թիմը  իր ակտիվում գրանցած 51 միավորով հավասարվեց Լիմասոլի «Ապոլոնին» ու հիմա   բաժանում է 3-4-րդ տեղերը:
Հավելենք, որ Երևանի «Բանանցում»  («Ուրարտուում»), մակեդոնական  «Վարդարում», կիպրական Պարալիմնի  «Էնոսիսի» կազմում ելույթներ ունեցող  Համբարձումյանը 2010թ սեպտեմբերի 3-ից  ՀՀ ազգային ընտրանու կազմում մասնակցել է 39 հանդիպման ու հեղինակել է 4 գոլ:

©2021 Armenian Soccer