Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» հաղթեց «Շիրակին» ու առնվազը 1 օրով ստանձնեց ՀՀ պրիմեր լիգայի առաջնության առաջատարի դերը

ՀՀ պրիմեր  լիգայի  6-րդ տուրից հետձգվածխաղում Գյումրիի «Շիրակը»  Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում հյուրընկալել էր  Վանաձորի« Լոռիին»:    Այս հանդիպումը «Շիրակի»  ավագ,30-ամյա  պաշտպան Աղվան Դավոյանի համար ՀՀառաջնություններում հոբելյանական`200-րդ հանդիպումն էր: Ուշագրավն այն է, որ 2010թ սկսած Դավոյանն այդ բոլոր հանդիպումներն անցկացրել է  մեկ թիմում` իրեն այդքան հարազատ  «Շիրակում»:  
Ինչ վերաբերում է այսօրվա խաղին,  ապա  այն ավարտվեց  վանաձորցիների հաղթանակով 1:0 հաշվով: Հաղթական միակ գոլը մրցավարի  կողմից ավելացրած 2 –րդ րոպեին`  90+ 2 –րդ րոպեին  հեղիանակել է 30-ամյա  կիսապաշտպան Եվգենի Սկոբլիկովը:
Այս հաղթանակից  հետո  «Լոռին»   անցկացրած 11 խաղից հետո վաստակած 20 միավորով  առնվազը 1 օրով  ստանձնեց առաջատարի դերը:

©2021 Armenian Soccer