ՀՀ ազգային հավաքականի պաշտպան, 30-ամյա Հովհաննես Համբարձումյանը մայիսի 15-ին երկրի ամենահեղինակավոր ակումբի՝ երկրի 13-ակի չեմպիոն Ֆամագուստայի «Անորտոսիսի» կազմում դարձավ Կիպրոսի գավաթակիր։ Նրա թիմը Նիկոսիայում 2:1 հաշվով պարտության մատնեց երկրի եռակի չեմպիոն, մրցաշրջան 1976/1977թթ գավաթակիր Նիկոսիայի «Օլիմպիկոսին» ու 11–րդ անգամ հռչակվեց Կիպրոսի գավաթակիր:
Կիպրոսի կանոնավոր առաջնության նախնական փուլի ավարտից հետո «Անորտոսիսը» 14 թիմերի պայքարում չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակող 6 ուժեղագույն թիմերի մրցավեճում զբաղեցրել է 4-րդ, իսկ «Օլիմպիակոսը» ընթանում ՝ 6-րդ հորիզոնականում:
©2021 Armenian Soccer