Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ նախագահի հրավերով Արգենտինայի ֆուտբոլի լեգենդար աստղերից մեկը՝ Մարիո Կեմպեսը Հայաստանում է

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով, եռօրյա այցով, Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:

Մայիսի 16-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը:

Քննարկվեցին Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը:

©2021 Armenian Soccer