Armenian Soccer
Armenian Soccer

Հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը

FFA New competition

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021 թ. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը։ Այն կանցկացվի 2021 թ. հոկտեմբերից 2022 թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում որպես սիրողական գրանցված ակումբները։

Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող է մասնակցել առավելագույնը 10 թիմ․ Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:

Սիրողական առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 ՀՀ դրամ է: Առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով:

ՀՖՖ-ն արդեն սկսել է հայտերի ընդունումը: Վերջնաժամկետը 2021 թ. սեպտեմբերի 20-ն է:

 

©2021 Armenian Soccer