Armenian Soccer
Armenian Soccer

Եվրոպա լիգա. «Ռեյնջերսի» դեմ խաղին ընդառաջ

Alashkert vs Rangers

Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կընդունի շոտլանդական «Ռեյնջերսին»: Դիմակայության 1-իին խաղում հաղթանակը հենց շոտլանդացիներինն էր՝ նվազագույն 1:0 հաշվով:

«Ռեյնջերսը» Հայաստան է ժամանել առանց թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերրարդի ու 6 ֆուտբոլիստների, այդ թվում՝ հիմնական և պահեստային դարպասապահներ Ալլան ՄքԳրեգորի ու Ջոն Մքլաուլինի: Պատճառը՝ COVID-ն է:

Նախօրեին Ջերրարդին Երևանում փոխարինող Գարրի ՄքԷլիսթերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վստահ է իր թիմին:

«Երբ դուք թիմին տեսնեք խաղադաշտում, դուք կնայեք ու կասեք, որ այս թիմը կարող է խաղալ հանդիպումների մեծամասնությունում: Մենք վստահ ենք, որ մեր թիմը ունակ է գործել ու հասնել արդյունքի»,-ասել է ՄքԷլիսթերը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը նույնպես կարծում, է որ «Ռեյջերսի» կադրային այս խնդիրները մեծ հաշվով խնդիրներ չեն ստեղծելու շոտլանդացիների համար…

«Այդ ակումբը այնպիսի ռոտացիայի հնարավորություն ունի: Այնտեղ հավասարազոր փոխարինողներ կան։ Մրցակիցը կազմի ընտրության հարցում լուրջ խնդիրներ չի ունենա։ Մենք մոտավորապես գիտենք նրանք ինչ կազմով են դաշտ դուրս գալու, ինչպես են խաղալու»,-ասել է Գրիգորյանը: