Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ չեմպիոն «Արարատ Արմենիան» Կիպոսում ջախջախեց 2–րդ դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտաս Խլորակասին»

Հունվարի 24-ից  Վարդան Մինասյանի գլխավորությամբ Կիպրոսում  ուսումնամարզական հավաք անցկացնող  ՀՀ գործող  չեմպիոն Երևանի «Արարատ Արմենիան»   հունվարի 26-ին    Պաֆոսում  ուժերը չափել է Կիպրոսի  2-րդ դիվիզոնի  ընթացիկ առաջնության Բ   խմբի  մրցաշարում 8 թիմերի պայքարում 6-րդ հորիզոնկանը զբաղեցնող    ներկայանցնող    Խլորակա քաղաքի «Ակրիտասի» հետ: Ընդ որում վերջինս հունվարի 26-ին  Կիպրոսի 2 –րդ դիվիզոինի առաջնության  14-րդ տուրի շրջանակում արտագնա խաղում  Երևանի ժամանակով ժամը 17:30-ին   մրցել էր  խմբում  4-րդ  տեղում ընթացող Նիկոսիայի «Դիգենիսի» հետ, ու զիջել էր 0:1 հաշվով:
Ինչ վերաբերվում է Մինասյանի սաներին, ապա նրանք«Ակրիտասին»   9:1 հաշվով  պարտության մատնեցին:   Հայկական թիմըի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մայլսոն Լիման, մեկական անգամ աչքի են ընկել Զակարիա Սանոգոն, Անջելո Մենզեսը, Արմեն Նահապետյանը, Գոռ Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Ռոչդի Աչենտեն և թիմի նորեկ Յուսուֆ Օտուբանյոն:
Հունվարի 26-ին  օրվա  2 –րդ ստուգողական խաղում «Արարատ-Արմենիա» 1:0 հաշվով առավելության է հասել  Կիպրոսի բարձրագույն խմբի ընթացիկ  առաջնությունում 10-րդ տեղում ընթացող «Պաֆոսի»   նկատմամբ: Խաղի միակ գոլը  11 մետրանոցից կատարած անվրեպ հարվածով  խփել է Կոջոն:
ՀՀ  չեմպիոնը ևս երկու ընկերական հանդիպում էլ անցկացնելու է փետրվաի 2-ին՝  Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ունիվերսիտատ Կլուժի»  և Ռուսաստանի պրեմիեր  լիգայի պատվիրակ Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որ կազմում ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer