Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ չեմպիոնը Սլովենիայի չեմպիոն արգելքը հաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆում կհանդիպի «Ցրվենա Զվեզդայի» հետ

ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում քաիչ   տեղի ունեցավ եվրոլիգայի փլեյ –օֆֆ փուլի վիճակահանությունը: Ինչպես իրազեկում են ՀՀ կրկնակի չեմպիոն Արարատ-Արմենիայի   մամուլի ծառայությունից, վիճակահանության արդյունքներով պարզ դարձավ, որ  եվրոլիգայի որակավորման 3-րդ փուլում Սլովենիան  չեմպիոն  «Ցելյեին» հաղթելու դեպքում փլեյ-օֆֆ փուլում «Արարատ  Արմենիան»  հոլտմբերի 1-ին  տանը՝ Երևանում  կմրցի   Սերբիայի  չեմպիոն  հանրահայտ «Ցրվենա Զվեզդայի» հետ: Վերջինս ի դեպ,  ՉԼ-ի որակավորման 3 –րդ փուլում  1:1 հաշվով ավարտված խաղում կիպրական  «Օմոնիային»   զիջել էր   հետխաղյա  11 մետրանոցների իրացումից հետո: Հիշեցնենք  որ  « Օմոնիան»   ՉԼ-ի  որակավորման 1-ին փուլում   լրացուցիչ ժամանակում 1:0 հաղթել էր նաև ՀՀ չեմպիոնին ու նրան դուրս մղել հետագա մրցապայքարից:  

©2020 Armenian Soccer