Armenian Soccer
Armenian Soccer

«Վեստ Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ

Սեպտեմբերի 18-ին և 19-ին  տեղի կունենան  2020/2021թթ մրցաշրջանի  VBET ՀՀ գավաթի խաղարկության    1/8-րդ փուլի  3-ական հանդիպում:
Այսօր  Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում  տեղի ունեցած  «Վեստ Արեմենիա» — « Գանձասար-Կապան» խաղում անակնկալ գրացվեց: Կապանցիները  շատ  արագ ` 19 -րդ  և  32 –րդ    րոպեներին  Դավիթ  Մինասյանի խփած  գոլերի  միջոցով  հաշվի մեջ առջևում`2:0:  Արմեն Պետրոսյանի սաներ, հավանաբար շուտ հավատացին  հաջողությանն ու դրա համար խստորեն  պատժվեցին: ՀՀ 1-ին խմբի առաջնության   մասնակից , երիտասադր մարզիչ Խորեն Վերանյանի ղեկավարությամբ  հանդես եկող  «Վեստ Արմենիան» 2-րդ խաղակեսում   3 գոլ խփեու  3:2 հաշվով  կամային հաղթանակ տարավ պրիմեր լիգայի առաջնության մասնակցի  նկատմամբ:   «Վեստ Արմենիայի կազմում գոլերը  հեղինակեցին`  Բալոյանը (48), Կասյանովը (53),  ու Իկեչուկվու(86):
Այս խաղին  հետ  միաժամանակ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում   ևս անկնկալ գրացվեց : ՀՀ պրիմեր լիգայի առաջնության նորեկ ու առաջատար միանձնյա   առաջատար «Վանը »    չկարողացավ  իր  հարկի տակ հաղթել ՀՀ  1-ին խմբի նորեկ, ու ընթացիկ առաջնությունում համեստ մեկնարկ ունեցած «Նորավանքին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Օրվա 3 –րդ գավաթային խաղում ժամը 19:30-ին  Երևանի «Ուրարտու -1» մարզադաշտում   մրցելու են  գավաթային  հայտնի 2 թիմերը`«Ուրարտուն» և «Փյունիկը»:

©2020 Armenian Soccer