Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ- Արմենիայի» ավագը`Դմիտրի Գուզը է հեռացավ ակումբից

Դմիտրի Գուզը հեռացավ ՀՀ գործող  չեմպիոն Երևանի   «Արարատ-Արմենիայից»:  Ինչպես հայտնում են երևանյան ակումբի  մամուլի ծառայությունից 32-ամյա ռուս պաշտպանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Ռուսաստանի «Տյումեն,«Լուչ»,«Ռոտոր» ակումբներում հանդես եկած  Դմիտրի Գուզը «Արարատ-Արմենիային»    միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Դմիտրին մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Շնորհակալություն ենք հայտնում կապիտան Գուզին և մաղթում ենք նրան հաջողություն:   

©2020 Armenian Soccer