Երևանի «Արարատի» կազմը համալրել է ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերայի արժեք ունեցող 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Արարատ-Արմենիան»:Այս մասին հայտնում ենք երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգի» մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսոկեի «Ստալի» կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
2018/19 մրցաշրջանից հանդես եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր
«Ստալի» կազմում Արթուր Դանիելյանը մասնակցել է Ուկրանիայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնության 22 հանդիպում է անցկացրել:
Դանիելյանը նաև 6հանդիպում է անցկացրել ՀՀ երիտասարդական, 2 խաղ`Մ19 ՀՀ և 1 խաղ Մ17 ՀՀ հավաքականի կազմում, ինչպես նավերջին շրջանում և հրավիրվել է նաև ՀՀ ազգային հավաքական:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատին»-: Շատ լավ թիմ է և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատը» հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Արթուր Դանիելյանն «Արարատն» համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
©2021 Armenian Soccer