Armenian Soccer
Armenian Soccer

Եղիշե Մելիքյանը ստանձնեց «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը

ՀՀ  պրիմեր լիգայի  առաջնությունում  մրցաշարային  աղյուսակը  եզրափակող  Հհ բազամակի չեմպիոն Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, ով   օրերս հեռացել  ՀՀ  եռակի չեմպիոն Ալաշկերտից, ուր աշխատում էր 2020թ  հունիսից:   Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։Այս մասին   իրազեկում  են երևանյան  ակումբի  լրատվկան ծառայությունից:
41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։
«Փյունիկի»  նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում Եղիշե Մելիքյանին։

©2021 Armenian Soccer