Սլովակիայի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում երկրի փոխչեմպիոն «Ժելիանան» արտագնա խաղում խոշոր`4:0 հաշվով պարտության մատնեց «Սինիցայի» Ընդ որում 1 –ին խաղակեսում դարպասները մնացել էին անառիկ: Հյուրերեին խաղի հաշիվը բացել հաջողվեց միայն 60 –րդ րոպեին: Հանդիպման 2 –րդ խաղակեսի 65 –րդ րոպեին 2:0 հաշվի ժամանակ «Ժելինայի» կազմում ասպարեզ մտավ ՀՀ երիտասարդական հավաքականի խաղացող «Շիրակի» նախկին խաղացող, 20 –ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Վերջինս հանդիպման հերոսներից մեկը դարձավ:Նա 79-րդ և 83 –րդ րոպեներին մեկը մյուսի գեղեցիկ 2 գոլի հեղինակ դրաձավ ու օգնեց իր թիմին 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տանել:
Վահանը վերջերս Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնաը ստանձնած Վարդան Բիչախչյանի որդին է: 2-րդ տուրում «Ժելինան» օգոստոսի 11-ին իր հարկի տակ կընդունի «Նիտրային» որտեղ վերջերս տեղափոխվեց ՀՀ երիտասդրակն հավաքականի ևս մեկ խաղացող 20-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Վերջինս 1-ին տուրի խաղում օգոստոսի 8-ի «Նիտրայի» կազմում նորամուտը նշեց ու իր թիմի մեկնարկային կազմում էր ընդգրկվել:Բայց փոխարինվեց 81-րդ րոպեին: Նրա թիմը սեփական հարկի տակ 0:5 հաշվով տանուլ տվեց երկրի գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին»:
©2020 Armenian Soccer