Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ գործող չեմպիոնը քննություն ընդունեց «Լոկոմոտիվից»

ՀՀ  գործող  չեմպիոն  Երևանի «Արարատ-Արմենիան»   այսօր անցկացրեց նաև ստուգողական 2-րդ հանդիպումը:  Վարդան  Մինասյանի  սաները  երեկոյան Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ստուգողական   խաղում  քննեցին  ՀՀ  1-ին խմբի առաջնության  մասնակից Երևանի «Լոկոմոտիվին»: Չեմպիոնին հաջողվեց  մրցակցին հաղթեց 4:1   հաշվով: Մինասյանի թիմի կազմում 2 -ական գոլ   հեղինակեցին՝  Օգանան ու Ալավերդյանը:  Նկատենք, որ  այսօր կեսօրին անցկացված  ստուգողական 1-ին խաղում  ՀՀ գործող չեմպիոնը    2:2 հաշվով ոչ-ոքի  խաղաց   ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտին»:  

©2020 Armenian Soccer