Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑ ԼԱՏՎԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ «ՌԻԳԱՅԻ» ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

ՀՀ  կրկնակի  չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» փետրվարի 11-ին Դուբայում ընթացող իր  ուսումնամարզական հավաքի եզրափալիչ ընկերական  խաղում  մրցեց 2020թ Լատվիայի չեմպիոն   Ռիգայի  հետ և խայտառակ`0:5 հաշվով պարտություն կրեց:  
Ուշագրավը  թերևս  այն, որ ընդամենը` 3 օր առաջ`փետրվարի 8-ին  ՀՀփոխչեմպիոն «Նոան»  Դուբայում հանդիպել էր  «Ռիգայի» հետ և  Վլադիմիր Ազարովի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ էր տարել 1:0 հաշվով:
Նկատենք, որ   իր կազմում մեծ թվով  լեգիոներներ ունեցող ու իսպանացի մասնագետ Դավիդ Կանպանյայի ղեկավարությամբ հանդես եկող  «Արարատ-Արմենիան»   մինչ այս 0:4 հաշվով տանուլ էր տվել  ՌԴ գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի« Զենիթին», ՌԴ պրիմեր լիգային առաջնության մասնակից Եկատերինբուրգի «Ուրալին` 0:2 , ու ոչ-ոքի `1:1  էր  խաղացել  ՌԴ 2 –րդ  դիվիզոնի առաջնության մասնակից Մոսկվայի «Ռոդինայի»  հետ:

©2021 Armenian Soccer