Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտում» շարունակում է աճել հրավիրված լեգիոներների թիվը

ՀՀ  եռակի չեմպիոն Երևանի    «Ալաշկերտը» հերթկան լեգիորնեն է համալրել: Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, «Ալաշկերտը»  պայմանագիր է ստորագրել   սերբ հարձակվող Բրանկո Միհայլովիչի հետ |  
29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն, հանդես է եկել սերբական «Տելեոպտիկ», «Ռադ» և «Չուկարիչկի», Մոնտենեգրոյի «Լովչեն», Հունգարիայի «Դիոշդյորի» ակումբներում, ներկայացրել է Սերբիայի Մ-19 հավաքականը:
Փորձառու ռմբարկուն 4 տարի անցկացրել է Իսրայելում` պաշտպանելով տեղի «Հապոել»-ների (Քֆար Սաբա, Պետահ Տիկվա և Ակրե) գույները, որոնց կազմում խփել է ավելի քան 40գոլ:
Միհայլովիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Մաչվան» էր:

©2021 Armenian Soccer